«Ըստ ամենայնի Թուրքիան դեմ չէ Ալիեւին հեռացնելուն, պարզապես ներկայում դրա դիմաց ակնկալում է երաշխիքներ Նախիջեւանի հարցում: Կամ շտապում է իր համար «փրկել» գոնե Նախիջեւանը, հասկանալով, որ կորցնում է Բաքուն: Անկարան աշխուժացրել է քայլերը Նախիջեւանի վերահսկողության ուղղությամբ: Վտանգը, որ իրեն կարող է հանձնել նաեւ Թուրքիան, զգացել է Ալիեւն էլ, ինչի համար էլ օրերս հիշեցնում էր, որ Նախիջեւանում հայրն է բարձրացրել Ադրբեջանի եռագույն դրոշը»:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Lragir.am