Նախիջեւան՝ պատմություն, լծակներ եւ վտանգներ

Երեւան: Մեդիամաքս: «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն»-ը քննարկում է անցկացրել «Նախիջեւան. կորուստ եւ հնարավորություններ» խորագրով:

Ներկայացնում ենք քննարկման մասնակիցների մտքերը՝ «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» տրամադրած հաղորդագրության համաձայն:

Ամբողջը>>>

Նախիջևան և Շարուր-Դարալագեազ. Հասկելի առաջարկը Հայաստանին և Ադրբեջանին. 1919թ

1919 թվականի գարնանը բրիտանացիների օգնությամբ Հայաստանի Հանրապետությունը իրեն միացրեց Նախիջևանը: Վարչապետ Խատիսյանը զորավար Դրոյի հետ մասին մայիսին գնացքով մեկնեց Նախիջևան՝ իր հետ տանելով նաև այնտեղ նշանակված նահանգապետ Գևորգ Վարշամյանին: Հայաստանը միայն երկու ամիս կարողացավ վերահսկողություն ունենալ Նախիջևանում: Թուրքերը հարձակվեցին, հայկական զորքի մի մասը ջարդվեց, մյուս մասը՝ կարողացավ նահանջել: 1919-ի հուլիսի վերջերին Նախիջևանը այլևս չէր գտնվում Հայաստանի կազմում և այդպես շարունակվեց մինչև 1920 թվականի անկումը: Բացառությամբ Շարուրի, որը Հայաստանի կազմում էր մինչև 1920-ի աշուն:

Ամբողջը>>>

Նախիջևանը շարունակում է մնալ հայ-ադրբեջանական սահմանագծի ամենախաղաղ հատվածը

Սահմանների ու շփման գծի փոփոխությունները 1994-ից ի վեր. Էմիլ Սանամյան

Էմիլ Սանամյանը

Վաշինգտոնում բնակվող լրագրող և Հարավային Կովկասի հարցերով փորձագետ, ԱՄՆ-ի Հարավային Կալիֆոռնիայի համալարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի Focus on Karabakh նախագծի գլխավոր խմբագիր Էմիլ Սանամյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում ներկայացնում է 1994-ի մայիսյան զինադադարից ի վեր հայ-ադրբեջանական սահմաններում և շփման գծում փոփոխությունները։

Ամբողջը>>>

Նախիջևանը՝ Ադրբեջանին, Կարսը՝ Թուրքիային. մարտ 16, 1921թ.

Նախաբան- 1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում ռուս բոլշևիկներն ու թուրք քեմալականները, ավելի ճիշտ՝ Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կառավարությունը և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը, ստորագրեցին պայմանագիր, որով հայկական Կարսը անցավ քեմալականներին (Թուրքիայի Հանրապետություն 1923-ից), իսկ հայկական Նախիջևանը՝ Խորհրդային Ադրբեջանին: Նույն տարվա հոկտեմբերի 13-ին ստորագրվեց Կարսի պայմանագիրը, որով վերահաստատվեցին Մոսկվայի պայմանագրի այն դրույթները, որոնք վերաբերում էին Հայաստանին, ավելի ճիշտ՝ հայկական երկու նահանգների՝ Նախիջևանի և Կարսի կորուստին: 2009-ին Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական երկու արձանագրություններ, իրականում՝ պայմանագրեր, որով Հայաստանը, փաստացի ճանաչեց Կարսի պայմանագիրը, թեև արձանագրություններում չէր նշվել Կարս անունը: Ընթերցողներին ենք ներկայացնում 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի տեքստը:

Ամբողջը>>>

ՆԱԽԻՋԵՎԱՆ ՔԱՐՏԵԶԱԳԻՐՔ

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող (ՀՃՈՒ) հասարակական կազմակերպության կողմից հրատարակված (հայերեն և անգլերեն) քարտեզագիրքը լուսաբանում է երկրամասի մշակութային, ձեռագրական, կրթական, ժողովրդագրական ոլորտի նյութերը:

Մերկացված են նաև 1980-ական թվականների վերջերից ի վեր հայկական մշակութային արժեքների նկատմամբ նախիջևանյան իշխանությունների իրականացրած վանդալական գործողությունները, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ մշակույթի ցեղասպանություն:

Ներբեռնել PDF Նախիջեւանի քարտեզագիրք, հայերեն