ԱՄՆ Կոլորադո նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը

ԱՄՆ Կոլորադո նահանգի Սենատն այսօր Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել: Սենատն առանձին կետով ճանաչել է նաև Արցախի անկախությունը։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Սիմոն Մաղաքյանը:

Բանաձևում, որը տրամադրեց Սիմոն Մաղաքյանը, մասնավորապես ասված է.

«Հայոց ցեղասպանության և դրա անպատժելիությունը շարունակական հետևանքները ներառում է Հայաստանի քույր պետության՝ դեպի ծով ելք չունեցող Արցախի Հանրապետության թուրք-ադրբեջանական շրջափակումը:

Մինչդեռ, Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության անպատիժ ժխտումը և հայոց սրբատեղիների շարունակական պղծումն առանց պատասխանատվության ենթարկվելու հանգեցրել են վերջերս տեղի ունեցած աննախադեպ մշակութային ցեղասպանությունը հայ քրիստոնեական ժառանգության նկատմամբ Ադրբեջանի ենթակայության տակ գտնվող Նախիջևանում, որտեղ 1997-2006 թվականներին Ադրբեջանի կառավարությունը ջնջել է տարածաշրջանի հայկական անցյալի յուրաքանչյուր հետք, որը ներառում էր 90 եկեղեցի, 6000 խաչքար, այդ թվում՝ Ջուղայի հայտնի խաչքարերը, որոնցից մեկի կրկնօրինակը 2015-ին տեղադրվել է Կոլորադոյի նահանգի Հայոց ցեղասպանության հուշահամալիր-այգում»:
www.tert.am/