Բրիտանական The Guardian պարբերականն ուշագրավ հոդված է հրապարակել Ջուղայի խաչքարերի ոչնչացման մասին: Պարբերականը մասնավորապես նշել է, որ Նախիջևանում տեղի ունեցած մշակութային ջարդն ավելի դաժան է, քան սիրիական պատերազմի ավերածությունները:
Անգլիական թերթի լրագրողն այս թեմային անդրադարձել է ամերիկաբնակ գործիչ Սիմոն Մաղաքյանի՝ նույն թեմայով հետաքննությունից հետո: Հետաքննության համահեղինակ Սիմոն Մաղաքյանը SHANTNEWS.am-ին ասում է, որ The Guardian-ը միակը չէ, և առաջիկայում այլ թերթեր նույնպես անդրադառնալու են Նախիջանի մշակութային սպանդին: Մանրամասները՝ տեսանյութում:
https://www.shantnews.am/