Փետրվարի 27-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կդիմի բոլոր հայերին, հատկապես` նրանց, ովքեր տուժել են Սումգայիթում և Բաքվում տեղի ունեցած ջարդերից, և այդ զանգվածային բռնությունը կբնորոշի որպես ցեղասպանություն: Այս իրադարձությունը ևս մեկ անգամ կցուցադրի կաթոլիկ եկեղեցու մտերմությունը հայ ժողովրդի հետ, և ինչպես Հռոմի պապն է ասում՝ վերաբերմունքը «քրիստոնեությունն առաջինն ընդունած ժողովրդի ճակատագրի» նկատմամբ։ Այդ մասին Еркрамас-ին հայտնել է Մոսկվայի հայ կաթոլիկ համայնքի քահանա Պետրոս Եսայանը։
«Այդ օրվանից 31 տարի է անցել, ինքս էլ Բաքվից փախստական եմ։ Լավ եմ հիշում այդ իրադարձությունները, իմ ընտանիքի և այլ հայերի վախի արցունքները, որոնք հայտնվել էին թակարդում։ Ես երեխա էի, բայց ամեն բան մանրակրկիտ հիշում են ՝ բոլոր զրույցները հայրիկիս հետ, նաև այն, թե ինչպես էինք փախչում Բաքվից, քաղաքից, որտեղ չենք կարող վերադառնալ ոչ միայն ապրելու, այլ փողոցներում քայլելու, երբեմնի հարազատ տան մոտ կանգնելու համար։ Մինչ օրս այդ փաստը, ինչպես նաև 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը չընդունելը, դժվարացնում է տարածաշրջանի՝ առանց այդ էլ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը»,- ասել է հայր Պետրոսը։
www.yerkir.am