«Հայաստանը պարտավորվել է ապահովել Ադրբեջանի արեւմտյան շրջանի կապը Նախիջեւանի հետ»,-կառավարության օգոստոսի 4-ի նիստին ասել է վարչապետ Փաշինյանը, «մենք ամեն օր էլ պատրաստ ենք այդ կապը ապահովել»,-հավելել է նա:
«Ադրբեջանի ամենաարեւմտյան շրջանը Ղազախի շրջանն է, մենք պատրաստ ենք. թող գան, հատեն, գնան Նախիջեւան, եւ մենք երաշխավորում ենք այդ երթեւեկության անվտանգությունը,- նշել է Փաշինյանը,- բայց միայն Ղազախով չէ, Ղազախ-Իջեւան հատվածով չէ. Ղազախ –Բերդ, Վարդենիսի հատվածում մենք կարող ենք դա ապահովել, Սիսիանի հատվածում, Երախսի հատվածում, մենք դա կարող ենք ապահովել Գորիսի հատվածում, որտեղ վաղուց մաքսային ծառայության հսկողություն ունենք: Եւ չի եղել դեպք, որ գան, ասեն՝ ուզում ենք հատել, մենք էլ խոչընդոտենք»:
Իսկ թե ինչ անվտանգային խնդիրներ կարող է առաջացնել նշված տարանցման երթուղիները, կառավարության նիստում չի քննարկվել: