Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալիևը խոսել է Նախիջևանի միջանցքի բացմանն ուղղված կոնկրետ աշխատանքների մասին։
Ես միջանցք կոչվածի իմաստ չեմ հասկանում։ Ի՞նչ իրավական ստատուս է ունենալու այդ միջանցքը, ի՞նչ է իրենից ներկայացնելու։ Եթե խոսում են կոմունիկացիաների ապաշրջափակման մասին, ապա ի՞նչն է խանգարում, ենթադրենք օգտվել, Հայաստանով անցնող ճանապարհներից Նախիջևան հասնելու համար։ Ինչո՞ւ է Ադրբեջանը կենտրոնացել միջանցք կոչվածի վրա։ Կարծում եմ, շատ վտանգավոր քայլ է առանձին ստատուսով Ադրբեջանին Հայաստանի տարածքով միջանցքի տրամադրումը։
Նախիջևանի միջանցք կոչվածը կարող է ապագայում հնարավոր պատերազմների դեպքում Ադրբեջանին ու Թուրքիային լեգիտիմ հնարավորություն տալ Հայաստան ներխուժելու՝ այդ միջանցքը պաշտպանելու պատրվակով։
Պետք է կանգնեցնել «Նախիջևանի միջանցք» կոչվող վտանգավոր ավանտյուրան»։
hayeli.am